Արտաքին 4 տարի առաջ - 09:43 02-07-2022

Ուկրաինան 1 մլրդ եվրո է ստացել Գերմանիայից

Գերմանիայից Ուկրաինայի բյուջե է մուտքագրվել 1 մլրդ եվրո: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Դրամաշնորհային միջոցները փոխանցվել են պետբյուջե Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից բացված հատուկ վարչական հաշվի միջոցով՝ դոնոր երկրներից գումար ուղարկելու համար Ուկրաինային օգնելու նպատակով: Ստացված միջոցները կուղղվեն ռազմական դրության ժամանակ բյուջեի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Այսպիսով, պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան Գերմանիայից արդեն ստացել է 1,3 միլիարդ եվրո, նշում է ֆինանսների նախարարությունը։

Գերմանիան Ուկրաինային օգնում է նաև զենքով, ի թիվս այլ բաների՝ մատակարարում է Gepard զենիթային ինքնագնաց կայանքներ, նռնականետներ և զինվորական հանդերձանք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը