Ներքին 4 տարի առաջ - 19:45 01-07-2022

Եթե Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չստիպեն դուրս գալ իրենց տներից, ոչ ոք դուրս չի գա․ Հոխիկյան

«Եթե Բերձորի և Աղավնոյի բնակիչներին պարտադրաբար չստիպեն, չհամոզեն դուրս գալ իրենց տներից, ոչ ոք դուրս չի գա, որևէ մեկը չի ուզում գնալ այստեղից»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Նաիրի Հոխիկյանը, ով արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Արցախում՝ ավելի կոնկրետ՝ Բերձորում և Աղավնոյում։

Հոխիկյանը, պատասխանելով հարցին, թե այժմ ինչ իրավիճակ է Բերձորում և Աղավնոյում, մարդիկ ինչպես են տրամադրված, ասաց․ «Ես Բերձորի և Աղավնոյի բնակիչների հետ քիչ առաջ սուրճ էի խմում, ավելի ճիշտ՝ միջոցառում էինք անում, Բերձորի եկեղեցու մոտ մարդիկ պարում էին, ուրախանում էին։ Այսպես ասեմ․ եթե պատերազմի հետքերը չլինեին, ոչինչ չի փոխվել մարդկանց մոտ պատերազմից առաջ և հետո։ Առհասարակ մարդիկ միտում չունեն դուրս գալ իրենց տներից, մարդկանց եթե պարտադրաբար չհամոզեն, չստիպեն, ոչ ոք էլ չի ուզում դուրս գալ իր տնից։ Եվ դուրս գալու, տարհանվելու պատճառ չկա էլ, դրանք բոլորը խուճապային հրապարակումներ են, այստեղ ոչ ոքի չեն ասում՝ դուրս եկեք, նման բան չկա։ Ես, արդեն երեք օր է, ընկերներիս հետ այստեղ եմ և կարող եմ ասել, որ անվտանգության որևէ խնդիր չկա, անվտանգության հարցերը համակարգում են ռուս խաղաղապահները, իսկ տեղացիները ապրում են իրենց նորմալ, բնականոն կյանքով։ Ճիշտ է, բնակիչները այժմ ավելի քիչ են, քան նախկինում, մինչև պատերազմը, բայց մարդիկ ապրում են։ Բերձորում 200-ից ավելի մարդ է ապրում, Աղավնոյում՝ նույնպես։ Այսինքն՝ այդ առումով ինչ-որ վտանգավոր բան, որպես այդպիսին, չկա, ես չեմ տեսնում նման վտանգ։

Հարցին, թե բնակիչերի մոտ արդյոք մտահոգություններ չկան պարբերաբար հնչող հայտարարություններից ու հրապարակումներից, Հոխիկյանը պատասխանեց․ «Մտահոգություններ կան, իհարկե կլինեն, որովհետև ամեն ինչ անորոշ է, անորոշությունն է այստեղ խնդիրը, բայց այնպես չէ, որ դա խուճապ է առաջացնում, ոչ մեկի մոտ խուճապային տրաբադրություն չկա, հակառակը՝ իրենք ավելի շատ են, այսպես ասած, ինձ «դուխ» տալիս, քան ես՝ իրենց։ Չգիտեմ՝ դեռ ինչքան կմնամ այստեղ, բայց մոտ ժամանակաշրջանում դեռևս այստեղ կլինեմ»,- ասաց Նաիրի Հոխիկյանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար

Ձեզ գուցե հետաքրքրի