Ավելին 4 տարի առաջ - 18:17 01-07-2022

Կնոջ մի աչքը կուրացել է բոտոքսի ներարկումից հետո

ԱՄՆ-ում կնոջ մի աչքը ժամանակավորապես կուրացել է բոտոքսի անհաջող ներարկումից հետո, գրում է Daily Mail-ը։

Ջորջիայից 55-ամյա Շարի Բուդները միկրոկաթված է տարել և նիհարել 22 կիլոգրամով։ Կնոջ խոսքով, քաշի մեծ կորստի պատճառով դեմքը թուլացել է, ուստի մայիսին նա որոշել է շտկել իրավիճակը բոտոքսի ներարկումներով։ Ամերիկուհին ընտրել է իրեն անհրաժեշտ գեղեցկության սրահը, որտեղ էլ կատարել է պրոցեդուրան։

Սակայն ներարկումից հետո կնոջ վիճակը վատացել է։ Շարին գործնականում դադարել է տեսնել ձախ աչքով, ձախ կոպը կախ է ընկել, ձայնի մեջ խռպոտություն հայտնվել։

«Իմ կյանքը վատթարացել էր այնքան, որ ես չէի կարողանում աշխատել»,- հիշում է Բուդները։

Հասկանալով, որ ամեն ինչ ընթացել է ոչ ըստ ծրագրածի, Շարին վերադարձել է սրահ՝ խնդիրը շտկելու համար։ Զննությունից հետո մասնագետը որոշել է նրան էլ ավելի շատ բոտոքս ներարկել՝ հուսալով, որ դա դրական արդյունք կտա, սակայն այդ հնարքը չի գործել։

«Ես ստացել եմ միջոցների մասնակի փոխհատուցում, բայց ժամանակի չափը, որը կորցրել եմ աշխատելու և մեքենա վարելու անհնարինության պատճառով, նսեմանում է սրա համեմատ»,- դժգոհել է կինը:

Արդյունքում ամերիկուհին որոշել է դիմել մեկ այլ բժշկի, որը կարողացել է նրան օգնել։ Բժիշկը հիվանդին հատուկ աչքի կաթիլներ է նշանակել, որոնց օգնությամբ Շարին այժմ կարող է մի փոքր բարձրացնել կոպերը, սակայն բոտոքսի ազդեցությունը կտևի երեքից վեց ամիս։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում