Ավելին 4 տարի առաջ - 23:07 01-07-2022

Ձի թամբած մերկ Բեյոնսեն՝ Renaissance ալբոմի շապիկին

Ամերիկացի R'n'B երգչուհի Բեյոնսեն ցուցադրել է իր առաջիկա Renaissance ալբոմի շապիկը։ Նկարում մերկ երգչուհին կեցվածք է ընդունել հոլոգրաֆիկ փայլուն ձիու վրա:

Break My Soul սինգլի թողարկումից մեկ շաբաթ անց Բեյոնսեն որոշել է երկրպագուների հետաքրքրությունը շարժել Renaissance ալբոմի նկատմամբ՝ սոցիալական ցանցերում ցույց տալով, թե ինչ տեսք կունենա շապիկը։ Երգչուհին տպավորիչ լուսանկար է հրապարակել, որում շողշողացող ձի է վարում։ R'n'B-ի թագուհին «հագել է» միայն սրակալ՝ պատված ադամանդներով:

Բեյոնսեն խոստովանել է, որ նոր ալբոմի վրա աշխատելն իրեն օգնել է «փախչել իրականությունից ամբողջ աշխարհի համար սարսափելի ժամանակաշրջանում և զգալ ազատ ու պատրաստ արկածների»։

Երկրպագուները բարձր են գնահատել շապիկի նկարը. ընդամենը մի քանի ժամում գրառումը հավաքել է մի քանի միլիոն հավանում և հիացական մեկնաբանություններ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը