Ավելին 4 տարի առաջ - 22:57 30-06-2022

Քանյե Ուեսթը սպառնում է դատի տալ ռեստորանի տիրոջը՝ իր դեմքով որմնանկարների համար

Ռեփեր Քանյե Ուեսթը սպառնացել է դատի տալ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գտնվող բուրգերների ռեստորանի տիրոջը՝ հաստատության ճակատին նրա պատկերով որմնանկարների համար, գրում է Daily Mail-ը։

Ռեստորանի սեփականատեր Մարկ Էլկհուրին Քանյե Ուեսթի մեծ երկրպագուն է, ուստի նա որոշել է բուրգերների հավաքածուն անվանել ռեփերի առաջին՝ The College Dropout ալբոմի պատվին։ Շենքը զարդարված է եղել երաժշտի պատկերող որմնանկարներով, դրանք ստիպված են եղել հեռացնել Ուեսթի փաստաբանների կողմից դատական ​​հայցի սպառնալիքից հետո։

Իրավապաշտպանները հիշեցրել են, որ ռեփերը թույլտվություն չի տվել օգտագործել իր կերպարն ու անունը։ Արդյունքում սեփականատերը փոխել է ռեստորանի լոգոտիպը, որի ճաշատեսակների մի մասը կրում են Ուեսթի անունը։ Էլկհուրին խոստովանել է, որ հիասթափված է երաժշտի հարձակումներից, քանի որ, ըստ նրա, բուրգերը «հարգանքի տուրք» է Ուեսթին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին