Ներքին 4 տարի առաջ - 22:34 30-06-2022

Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում, հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ 2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեքենայում դի կա:

Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու դուրս են բերել տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը