Արտաքին 4 տարի առաջ - 14:59 30-06-2022

2015թ. Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Սալահ Աբդեսալամը, որը Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին հարձակում կազմակերպած ահաբեկչական խմբավորումից միակ փրկվածն էր, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի։

Ինչպես նշում է Reuters-ը, սա ամենախիստ դատավճիռներից մեկն է, որոնք նախկինում ֆրանսիական դատական ​​համակարգի կողմից կայացվել են ընդամենը չորս անգամ։

Աբդեսալամի հետ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով անցել է ընդհանուր առմամբ 20 անձ։ Մնացածը մեղադրվել են ահաբեկիչներին աջակցելու համար։ Նրանք բոլորն էլ մեղավոր են ճանաչվել գործընթացում, որը տևել է տասը ամիս և ավարտվել հունիսի 29-ին։ Ամբաստանյալները դատապարտվել են երկու տարվա ազատազրկման։ Վեցին դատել են հեռակա, նրանք գտնվում են հետախուզման մեջ, բայց ենթադրաբար զոհվել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով։

Բացի Աբդեսալամից, ամենախիստ ժամկետը ստացել է նրա հանցակից Մուհամեդ Աբրինին, նա նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն 22 տարի անց նա կարող է ակնկալել վաղաժամկետ ազատ արձակում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում