Արտաքին 4 տարի առաջ - 14:43 30-06-2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Պուտինին և Զախարովային անվանել է «խելագար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «տառապում է թերարժեքության բարդույթով» և «աշխարհի նկատմամբ մաչիզմային հայացքով», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նա նաև ենթադրել է, որ ՌԴ նախագահը «խելագար է».

Ուոլեսն իր մեկնաբանությունն արել է LBC Radio-ին տված հարցազրույցում անմիջապես այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ եթե Պուտինը կին լիներ, չէր սկսի «խելահեղ, մաչո» պատերազմը Ուկրաինայում, և Պուտինի գործողություններն անվանել էր «թունավոր առնականության կատարյալ օրինակ»: Ուոլեսը համաձայնել է այդ գնահատականի հետ՝ նշելով նաև, որ բանը ոչ միայն Պուտինն է, այլև այն, որ Ռուսաստանը որդեգրել է աշխարհի վերաբերյալ տեսակետ, որի դեպքում որոշ երկրներ ընկալվում են որպես ավելի քիչ իրավունքներ ունեցող, քան մյուսները։

Ուոլեսը չի բավարարվել միայն Պուտինին քննադատությամբ, նրա մյուս թիրախը եղել է ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս տիկինը, բառացիորեն ինչպես կատակերգության մեջ, ամեն շաբաթ հանդես է գալիս հայտարարություններով՝ սպառնալով ինչ-որ մեկի վրա միջուկային ռումբ գցել կամ նման մի բան»: Ուոլեսը խոստովանել է, որ Զախարովան, ի տարբերություն Պուտինի, կին է, բայց եզրակացրել է. «Նա նույնքան խելագար է, որքան Պուտինը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը