Մամուլ 4 տարի առաջ - 08:16 30-06-2022

Ինչու է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․
Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն, շատերի համոզմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, և այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ, որոնց պատճառով երիտասարդներ մահացան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը: Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել:
Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, թե՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Մեր տեղեկություններով, հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը