Ներքին 4 տարի առաջ - 17:00 29-06-2022

Փաշինյանը չի հանգստանա, մինչև բոլորին դիպլոմ չբաժանի․ հաջորդը Պոլիտեխնիկն է

ԵՊՀ շրջանավարտներին դիպլոմները բաժանելուց և այդ արարողությունը իր անձի մեծարման երեկո դարձնելուց հետո դիպլոմ չունեցող վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմներն էլ բաժանել։

Oragir.news-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Փաշինյանը նաև Պոլիտեխնիկի ուսանողների դիմպլոմների հանձման արարողությանը ներկա կգտնվի ու իր ձեռքով նրանց դիպլոմները կհանձնի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 3-ին, վայրը դեռ հայտնի չէ։

Պոլիտեխնիկական համալսարանից փորձեցինք մանրամասները ճշտել, սակայն հստակ տեղեկություն այդպես էլ չստացանք, միայն ասացին, որ տեղի, վայրի ու մյուս մանրամասների մասին հընթացս լրատվամիջոցներին կծանուցեն։

Թե ինչու է վարչապետն անձամբ ցանկանում բոլորի դիպլոմները բաժանել, երբ այդ համալսարանները ռեկտորներ ունեն, դժվար է ասել։ Նման տեմպերով շարունակելու դեպքում գուցե մի օր էլ ականատես լինենք, որ Փաշինյանն անձամբ ընդունի դիմորդներին ու ընդունելության քննություններն ինքն անցկացնի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը