Ավելին 4 տարի առաջ - 22:09 28-06-2022

Johnnie Walker, Captain Morgan և Guinness ալկոհոլային խմիչքներն արտադրող Diageo ընկերությունը հեռանում է Ռուսաստանից

Ալկոհոլի աշխարհի խոշորագույն արտադրող Diageo ընկերությունը հայտարարել է, որ որոշում է կայացրել «Ռուսաստանում առևտրային գործունեության հարկադիր աստիճանական կրճատման մասին»։ Այս մասին ասվում է ընկերության ղեկավարության նամակում, որն ուղարկվել է աշխատակիցներին և գործընկերներին, հայտնում է «Զգուշացեք, նորություններ են» նախագիծը։

Ընկերության ներկայացուցիչը «Կոմերսանտին» հաստատել է, որ Diageo-ն հեռանում է Ռուսաստանից: «Մարտին արտահանումը դադարեցնելուց և պատրաստի արտադրանքը Ռուսաստանում մեր հաճախորդներին վաճառելուց հետո մենք դժվար որոշում կայացրինք՝ ստիպված եղանք աստիճանաբար դադարեցնել առևտրային գործունեությունը երկրում», - ասել է նա:

Ընկերությունում կարծում են, որ դրա համար կպահանջվի մոտ վեց ամիս։ Այս ամբողջ ընթացքում Diageo-ն պատրաստվում է աջակցել աշխատակիցներին՝ նրանց տրամադրելով «փոխհատուցման ընդլայնված փաթեթ»: «Ուշադրություն, նորություններ են» կայքը գրում է, որ ընկերությունը կկրճատի 299 աշխատակցի։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Diageo-ն ամբողջությամբ դադարեցրել է ապրանքների առաքումն ու վաճառքը Ռուսաստանում։
Diageo-ն ալկոհոլ է մատակարարել Ռուսաստանում 70000 խանութների և 19000 ռեստորանների ու բարերի: Մարտի 3-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մեկ շաբաթ անց, ընկերությունը հայտարարեց, որ ժամանակավորապես կդադարեցնի ալկոհոլային խմիչքների ներմուծումը Ռուսաստան։ Դրանից հետո ընկերությունը վաճառել է Ռուսաստանում ունեցած իր պահուստները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում