Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:29 28-06-2022

Միայն վերջին 3 ամսում շուրջ 40 քաղաքացի է տուժել էլեկտրական ինքնագլորներից

Երեկ ԵՊԲՀ համալսարանի ռեկտր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասվում էր.

«Մտահոգիչ վիճակագրություն` էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում։ Վերջերս Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում: Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի: Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ՝ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով: Վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե՛ անցորդները, թե՛ վարորդները և թե՛ անձինք, ովքեր օգտվում են այս տեղաշարժման միջոցից»,- գրել էր Արմեն Մուրադյանը:

Այսօր Օragir.news-ը զրուցեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ, ով մեզ ասաց, որ Արմեն Մուրադյանը երեկ մանրամասն իր էջում անդրադարձեկ է այդ դեպքերին։

Անդրադառնալով ինքնագլորների վթարի հետևանքով առաջացած վնասվածքներին՝ Դանիելյանը ասաց. «Հիմնականում կոտրվածքներ և տրավմաներ են ստանում»։

Օragir.news-ը այս թեմայի շուրջ զրուցեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն արգելում ինքնագլորներ մայթերին վարելը, քանի որ մայթերում հաճախ է բախում առաջանում հետիոտների հետ, ասաց. «Ձեր հարցերը գրավոր ուղարկեք»։

Նման պատասխանի արժանացավ նաև մեր այն հարցը, թե արդյոք շատ են ինքնագլորի մասնակցությամբ վթարի և վրաերթի դեպքերը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք