Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:06 28-06-2022

Փաշինյանը որոշել է 500 մարդու տեղահանել, մինչդեռ կարող էր դա չանել

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերանով հաստատվեցին ամիսներ շարունակ բարձրաձայնվող այն մտահոգությունները, որ Փաշինյանը պատրաստվում է հանձնել նաև Լաչինի միջանցքի գյուղերը, իսկ Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, կառուցվող ինչ-որ անհասկանալի այլընտրանքային ճանապարհի հետ փոխարինել։ Փաշինյանը, իր խոսքում հիմնավորել փորձելով Լաչինի միջանցքի հանձնումը, հղում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որի հայերեն թարգմանության մեջ 6-րդ կետում հետևյալն է ասվում․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Հայտարարության այս կետից պարզ է դառնում, որ Հայաստանը կարող էր չհամաձայնել նոր ճանապարհի կառուցմանը, հետևաբար Փաշինյանը գիտակցել է, որ իր որոշման հետևանքով Լաչինի միջանցքի 3 գյուղ հայաթափվելու է։ Խոսքը Սուս, Աղավնո գյուղերի և Բերձորի մասին է։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ Ներքին Սուս գյուղում բնակվում է 92 մարդ կամ 26 տնտեսություն, Աղավնո գյուղում՝ 128 մարդ կամ 53 տնտեսություն, ինչ վերաբերում է Բերձոր քաղաքին, ապա ըստ տեղեկությունների՝ այնտեղ մոտ 300 մարդ է ապրում։

Մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Բերձորում 200 հոգուց ավել մարդ է ապրում, այդքան էլ Աղավնո գյուղում, պաշտոնական թվերով Լաչինի միջանցքում 350 մարդ է ապրում, ոչ պաշտոնական թվերով՝ 500։ Հոխիկյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ դրվագ չկա այս գյուղերի հանձնման մասին․ «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Բերձորն ու Աղավնոն հանձնելու մասին խոսք անգամ չկա, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք անգամ չկա Լաչինի միջանցքը փոխելու մասին։ Եթե նայեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ու ցանկալի է նայել բնօրինակը, ոչ թե հայերեն թարգմանությունը, որովհետև հայերեն թարգմանության մեջ սխալներ կան, օրինակ՝ ասվում է «Լաչինի միջանցքի երկայնքով», մինչդեռ բնօրինակում գրված է «по лачинскому коридору», այսինքն՝ Լանչինի միջանցքում»,- ասաց Հոխիկյանը։

«Այո՛, ասվում է, որ կողմերի համաձայնությամբ, ինքը, իհարկե, կարող էր չհամաձայնել, և ցանկացած դեպքում հնարավոր էր չհամաձայնել, որովհետև այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, դա մեր տեղաշարժի իրավունքը խախտում է։ Ուրիշ հարց է՝ կարո՞ղ էր այդքան տղամարդ լինել, որ չհամաձայներ, դա արդեն քաղաքական կամքից է կախված, բայց լրիվ կարող էր չհամաձայնել, որովհետև ի վերջո ադրբեջանցիները 2 հատ պլան են ներկայացրել, որոնց Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է, Արցախը չի համաձայնել, և այդ պլանները չեղարկվել են։ Միայն ՀՀ ճնշումների ներքո է Արցախը համաձայնել 3-րդ պլանին»։

Արդյունքում ստացվում է, որ Փաշինյանը պարզապես կարող էր չհամաձայնել Լաչինի միջանցքի գյուղերի հայաթափմանը, սակայն նա այս անգամ էլ է որոշել զիջել Ադրբեջանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում