Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:48 27-06-2022

Ինչու խոստումները չի կատարել մինչև վերջ. քաղաքացիների հարցերը՝ Փաշինյանին

Այսօր՝ հունիսի 27-ին՝ ժամը 20։00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսով հանդես կգա իր ֆեսյբուքյան պաշտոնական էջի ուղիղ հեռարձակմամբ։ Նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Մի շարք խմբագիրներ օրեր առաջ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարության մեջ նշվում է. «Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին:

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ հարց կուղղեին Փաշինյանին, եթե ունենային հնարավորություն։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն