Արտաքին 4 տարի առաջ - 13:59 27-06-2022

ԱՄՆ-ն Ուկրաինային հակահրթիռային պաշտպանության համակարգ կմատակարարի. CNN

ԱՄՆ-ը ծրագրում է այս շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար միջին և մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգեր գնելու մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը գտնվում է Գերմանիայում և գագաթնաժողովի շրջանակում G7-ի առաջնորդների հետ հիմնականում քննարկելու է Ուկրաինայի իրավիճակը, վերջերս հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի առաջադեմ հակահրթիռային համակարգեր և զինամթերք կտրամադրի:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը ելույթ կունենա G7-ի գագաթնաժողովում՝ տեսակապի ձևաչափով։

CNN-ի հաղորդմամբ, ինչպես և սպասվում է, Կիևի խնդրանքներին ի պատասխան՝ կհայտարարվի լրացուցիչ ռազմական օգնության, այդ թվում՝ հրետանային զինամթերքի և ռադարների տրամադրման մասին։

Կիևը նաև խնդրում է իրեն NASAMS հակահրթիռային պաշտպանության համակարգ տրամադրել: Այն կարող է խոցել ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, սակայն ուկրաինացի զինվորականներն, ամենայն հավանականությամբ, պետք է վերապատրաստում անցնեն, եզրակացնում է CNN-ը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում