Ավելին 4 տարի առաջ - 11:10 27-06-2022

Ստամբուլում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ԼԳԲՏ շքերթը ցրելու ժամանակ

Ստամբուլում ԼԳԲՏ շքերթի մասնակիցներին ոստիկանությունը ցրել է բիրտ ուժի կիրառմամբ, հաղորդում է Fox News-ը։

Քանի մարդ է մասնակցել ակցիային, չի հաղորդվում։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ցրում չհամաձայնեցված ցույցը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց ձեռքերը ոլորում և բերման ենթարկում քաղաքի փողոցներում։

Fox News-ի փոխանցմամբ, շքերթի տասնյակ մասնակիցներ են բերման ենթարկվել։ Նրանց թվում է նաև France Press-ի լրագրողը։

Գեյ-շքերթի նախօրեին թուրքական այս քաղաքի իշխանությունները մեկ շաբաթով արգելել էին զանգվածային ցույցերի անցկացումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում