Ավելին 4 տարի առաջ - 21:12 26-06-2022

«Պիջակո՞վ, թե կիսամերկ՝ ձիու վրա»․ G7-ի մասնակիցները ծաղրել են Պուտինին

G7-ի գագաթնաժողովի առաջին օրվա ճաշի ժամանակ համաշխարհային առաջնորդները վերհիշել են Վլադիմիր Պուտինի հայտնի լուսանկարները մերկ իրանով՝ ձիու վրա և սկսել են կատակել, թե արդյոք իրենք նո՞ւյնպես պետք է մերկանան ֆոտոշարքի համար՝ ցույց տալու, թե որքան վճռական են տրամադրված:

Զավեշտական ​​զրույցը սկսվել է նրանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, սեղանի շուրջ նստելով, հարցրել է ներկաներին, թե ինչ անի պիջակը՝ մնա դրանով, թե հանի, փոխանցում են France-Presse-ի լրագրողները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատասխանել է, որ ավելի լավ է սպասել համատեղ պաշտոնական լուսանկարին, իսկ հետո հանել բաճկոնները։

«Բայց մենք պետք է ցույց տանք, որ մենք ավելի կոշտ ենք, քան Պուտինը»,- պատասխանել է Ջոնսոնը, ինչին ի պատասխան Թրյուդոն առաջարկել է. «Այդ դեպքում պետք է մերկ իրանների ցուցադրություն կազմակերպենք ձիավարության ժամանակ»՝ նկատի ունենալով Պուտինի՝ բնության գրկում արված պաշտոնական ֆոտոշարքը, որը 2009 թվականի գլխավոր մեմն էր դարձել։

Արդյունքում համաշխարհային առաջնորդները լուսանկարվել են բաճկոններով, իսկ հետո սկսվել են լուրջ քննարկումները, ինչի համար նրանք եկել էին Բավարիայի գագաթնաժողովին, իսկ լրագրողները լքել են տարածքը։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր
10:14 Ուկրաինային նոր նախագահ է պետք. Դոնալդ Թրամփ