Ներքին 4 տարի առաջ - 16:07 25-06-2022

Երևանի 21 դատավոր պաշտոնապես դիմել է ԲԴԽ-ին

Oragir.news-ի տեղեկություններով՝ Երևանի 21 դատավորներ հունիսի 22-ին պաշտոնապես դիմել են ԲԴԽ-ին՝ առ այն, որ իրենք գերծանրաբեռնված են, և առաջարկել են ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտելու ուղղությամբ։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Եվրախորհուրդը առաջնորդվում է 100 հազար բնակչին բաժին ընկնող դատավորի քանակով։ Եվրոպական միջին ցուցանիշը 22-24 է։ Հայաստանում մի քանի տարի առաջ 100 հազար բնակիչին բաժին էր ընկնում 7 դատավոր, հիմա այդ ցուցանիշը 8 է։

«Քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասը կենտրոնացած է հիմնականում Երևանում, այստեղ ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ է։ Արդյունքում այստեղ համամասնությունը շատ ավելի մեծ է, քանի որ ստացվում է, որ 100 հազար բնակչին բաժին է ընկնում միայն 3 դատավոր։ Այսինքն՝ դատավորների ծանրաբեռնվածությունը Երևանում շատ ավելի մեծ է, քան մարզերում։ Եվրոպական երկրների միջին ցուցանիշի համեմատ՝ Երևանում այս ցուցանիշը 7 անգամ ցածր է»։

Նա ընդգծեց, որ սա նախ և առաջ ազդում է դատաքննության ողջամիտ ժամկետների վրա։ «Օրինակ՝ երեկ Հայաստանի դեմ կայացվել է վճիռ, որտեղ արձանագրվել է խախտում, քանի որ միայն Առաջին ատյանում 6 տարի է տևել գործի քննությունը։ Այսինքն՝ մարդու իրավունքներն են խախտվում, քանի որ ուշացած արդարադատությունը արդարացում չունի։

Երկրորդ խնդիրը դատավորների ահռելի ծանրաբեռնվածությունն է, որի արդյունքում խախտվում են դատավորների հանգստի իրավունքը և այլն, դրանից նաև ընկնում է դատական ակտի որակը։

Միաժամանակ դատական համակարգին այդպիսով խժռում է պետական ռեսուրսները։ Այսինքն՝ այն գործը, որ կարելի է անել մեկ տարում, ձգվում է մինչև մի քանի տարի, ուստի սա նույնպես պետության վրա թանկ է նստում»։

Փաստաբանը նշեց նաև, որ պետությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, մասնավորապես, ստեղծվել են նոր դատարաններ են, Արդարադատության ակադեմիայում դիմորդների թիվն ավելացել է, աշխատավարձերն են բարձրացել, բայց շատ կարևոր է, որ այն ոտնձգությունները քաղաքական մարմինների կողմից, որ տեղի ունեցան վերջին 3-4 տարիներին, դադարեն։

«Շատ կարևոր է, որ կարգապահական վարույթները հարուցվեն միայն դատավորների էթիկական նորմերի, ոչ թե որոշումների հիմքով, քանի որ սա լրջորեն դատական իշխանության անկախությանը միջամտող գործոն է։ Իսկապես շատ կարևոր է, որ այդ ամենը դադարի, որովհետև մարդիկ չեն ուզում դատավոր դառնալ, որովհետև դատավորի կարգավիճակը հասարակության մեջ նվազեցվել է։ Հիմա կարևոր է, որ այդ ոտնձգություններին վերջ տրվի, ու դատական իշխանությունը շարունակի աշխատել այնպես, ինչպես նախկինում՝ առանց գործադիր իշխանության միջամտության»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում