Մամուլ 4 տարի առաջ - 08:46 25-06-2022

Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։
Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար։ 18.2%-ով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ 047 մլն դոլար։ Եթե, այս տարեսկզբի համեմատ, տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի, հետևաբար կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված 60.2%-ից ցածր կլինի։ Երբ դոլարը էժանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է։
Հայաստանի պետական պարտքի գերակշիռ մասը՝ շուրջ 70%-ը, արտաքին պարտքն է։ Այն հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը, բնականաբար, ՀՀ դրամով է, հետևաբար որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։ Դրամը դոլարի նկատմամբ կտրուկ տեմպերով արժևորվում է մայիսի վերջերից, հատկապես՝ հունիսի առաջին երկու շաբաթում։ Հունիսի 14-ին դոլարի որոշակի աճ նկատվեց, սակայն հունիսի 17-ից կրկին էժանանում է»։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը