Ներքին 4 տարի առաջ - 21:37 24-06-2022

Կարմիր‭ ‬‬խաչի‭ ‬ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում քննարկել են սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական ծրագրերը

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետն‭ ընդունել է Կարմիր‭ ‬‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬Իջևանի‭ ‬‬ենթապատվիրակության‭ ‬նախկին‭ ‬‬ղեկավար‭ Էլիան‭ ‬Շահվանին‬,‭ ‬ում պաշտոնավարման ժամկետն‭ ‬արդեն‭ ‬լրացել‭ ‬է,‭ ‬ենթապատվիրակության‭ ‬նորանշանակ ղեկավար‭ ‬Լաուրա‭ ‬Դի‭ ‬‬Ֆրանչեսկանտոնիոյին,‭ ‬տարածքային ներկայացուցիչ‭ ‬Ավետիք‭ ‬Փաշայանին‭, ‬տնտեսական‭ ‬անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է‭ ‬Ղարաբաղյան‭ ‬հակամարտության‭ ‬հետևանքով Գեղարքունիքի‭ ‬մարզում‭ ‬տուժած‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերի անվտանգային‭ ‬և‭ ‬հումանիտար‭ ‬իրավիճակը՝‭ ‬հանգամանորեն անդրադառնալով նաև‭ ‬տեղի բնակիչների ‭սոցիալական վիճակին, բնակավայրում‭ ‬առկա‭ ‬խնդիրներին‭ ‬և‭ ‬պետական‭ ‬աջակցությամբ նախատեսվող‭ ‬ծրագրերին։

Հույս է հայտնել, ‬որ‭ ‬միջազգային կազմակերպությունները‭ ‬ևս‭ ‬‬իրենց‭ ‬նպաստը‭ ‬կունենան‭ ‬սահմանամերձ բնակավայրերում‭ ‬առկա‭ ‬խնդիրների‭ ‬բարելավմանը‭ ‬և բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները խոսել են Գեղարքունիքի մարզում և հատկապես‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերում‭ ‬Կարմիր‭ ‬խաչի միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬կողմից‭ ‬սոցիալ-տնտեսական,‭ ‬կրթության հասանելիության‭ ‬ապահովման,‭ առողջապահական‭ ‬ոլորտում իրականացվող‭ ‬ներդրումների,‭‭ ‬սանիտարահիգենիկ‭ ‬պայմանների բարելավման,‭ ‬բնակարանային‭ ‬պայմաններ‭ ‬բարեկարգման, ենթակառուցվածքների‭ ‬բարելավման‭ ‬և‭ ‬‬այլ‭ ‬ոլորտներին‭ ‬ուղղված ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն իրականություն են դարձել։ Մարզի‭ ‬սահմանամերձ‭ ‬բնակավայրերում ‬բնակչության‭ ‬սոցիալական կարիքների‭ ‬բարելավման‭ ‬նպատակով‭ ‬Կարմիր‭ ‬խաչը ‬նախատեսել‭ ‬է իրականացնել մեղվաբուծության զարգացման և միկրոձեռնարկության աջակցության‭ ‬ծրագրեր՝‭ ‬շահառուներին‭ ‬տրամադրելով համապատասխան‭ գիտելիքներ‭ ‬և‭ ‬անհրաժեշտ‭ ‬սարքավորումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար։

‭Կազմակերպության‭ ‬կողմից‭ ‬ներկայացվող‭ ‬ծրագրերը‭ ‬մեծ‭ ‬կարևորություն‭ ‬և‬ նշանակություն‭ ‬ունեն‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզի‭ սահմանամերձ‭ ‬և հակամարտությունից տուժած բնակավայերի համար, և ես հույս ունեմ, որ մենք Կարմիր խաչի նոր ղեկավարի հետ ևս կշարունակենք‭ ‬նույն փոխգործակցությամբ‭ ‬աշխատել,‭ ‬‬որպեսզի‭ ‬հնարավորինս‭ ‬մեղմենք նշված բնակավայրերի տնտեսությունների սոցիալական ծանր վիճակը։ Կցանկանամ նաև, որ նման‭ ‬հանդիպումները հաճախակի լինեն, որպեսզի մենք‭ ‬կարողանանք‭ ‬համատեղել‭ ‬ՀՀ կառավարության աջակցությամբ‭ ‬և‭ ‬Կարմիր‭ ‬խաչի‭ ‬կողմից‭ ‬իրականացվող‭ ‬ծրագրերին ուղղված գաղափարները, տալով ավելի նպատակային և արդյունավետ լուծումներ,-նշել է Գեղարքունիքի մարզպետը։

Կարմիր‭ ‬խաչի‭ ‬միջազգային‭ ‬կոմիտեի‭ ‬ներկայացուցիչները‭ ‬իրենց գոհունակությունն են‭ ‬հայտնել՝‭ ‬ծրագրերի ընդունման‭ ‬և‭ ‬իրականացման‭ ‬հարցերում առավել‭ ‬հստակ‭ ‬ուղղորդելու համար։

Կարեն Սարգսյանը շնորհակալություն‭ է ‬հայտնել ‬Կարմիր‭ խաչի‭ ‬միջազգային կոմիտեի‭ ‬Իջևանի‭ ենթապատվիրակության‭ ‬նախկին‭ ‬ղեկավար‭ Էլիան‬ Շահվանին՝‭ ‬արդյունավետ‭ ‬և‭ ‬համագործակցված‭ ‬աշխատանքի‭ ‬համար, միաժամանակ‭ ‬վստահ լինելով,‭ ‬որ‭ ‬փոխհամագործակցությունը‭ ‬բարձր մակարդակով‭ ‬կընթանա‭ ‬նաև‭ ‬նոր‭ ‬‬ղեկավարի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում