Ներքին 4 տարի առաջ - 21:18 24-06-2022

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ 2 նիստն էլ չի կայացել

«Այսօրվա նիստը տեղի չի ունեցել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ՔԿ նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպան Աննա Մանթաշյանը։

Նա նշեց, որ նիստի հետաձգման պատճառն այն է եղել, որ Հովսեփյանը նիստին չի ներկայացել, քանի որ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։

Փաստաբանը նաեւ ասաց, որ Վերաքննիչ դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ հետաձգվել է նաեւ կալանավորման դեմ ներկայացրած իրենց բողոքի քննության նիստը, քանի որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է։

Առաջին ատյանում հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։

Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։

Ամենից շատ դիտված