Ներքին 4 տարի առաջ - 20:11 24-06-2022

Այս դեպքում ծառի արմատային համակարգը էքսպերտիզա է արվում․ Գևորգյանը՝ երեկվա քամու հետևանքների մասին

Երեկ ուժեղ քամու հետևանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել է ու տապալվել՝ ընկնելով դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաների վրա։



Oragir.news-ը դեպքի մասին զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի հետ, ով պատասխանեց, որ օժանդակության տրամադրումը դեպքից է կախված և դրա կոնկրետ հանգամանքներից, երբ քաղաքացին կոնկրետ լուսանկարներ և այլ ապացույցներ է ներկայացնում հետևանքների մասին։



Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Տարոն Գևորգյանն էլ հավելեց, որ այսպիսի դեպքերին օժանդակությունը սովորաբար տրամադրվում է ուսումասիրությունից հետո․ «Այսպիսի դեպքերում սովորաբար օժանդակություն տրամադրվում է մի քանի ուսումասիրություններից հետո, այսինքն՝ արմատային համակարգի էքսպերտիզա է արվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչքանով է, այսպես ասած, պատճառը արդարացված։ Բայց տվյալ դեպքում դեռ որևէ բան չեմ կարող ասել»։

Կապ հաստատեցինք նաև Հայաստանի արտակարգ իրավիճաների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով ասաց, որ այսպիսի դեպքերում ԱԻՆ-ը որևէ գործառույթ չունի և պատասխանատվություն չի կրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը