Ներքին 4 տարի առաջ - 19:52 24-06-2022

Երևանում կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով ՀԱՊԿ խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի նիստը

2022թ. հունիսի 23-24-ին Երեւանում կայացել է համակարգչային միջադեպերի արձագանքման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական համակարգող կենտրոնի խորհրդի (ՀԱՊԿ ԽՀԿ) XIII նիստը, որին մասնակցել են համապատասխան ազգային լիազոր մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ–ից։

«Պայմանագրի 30-ամյակի եւ ՀԱՊԿ 20-ամյակի տարում Խորհրդի նիստը բացել եւ մասնակիցներին ողջույնի խոսքով է դիմել ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության եւ կառավարական կապի գլխավոր վարչության պետը, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարության անունից ջերմորեն ողջունել է գործընկերներին: Իր ելույթում գլխավոր վարչության պետը լուսաբանել է մի շարք խնդրահարույց հարցեր, ընդգծել է տեղեկատվական անվտանգության ապահովմանը եւ ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի ամրապնդման կարեւորությունը:

Այնուհետեւ, նիստը վարել է ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի նախագահը, ով իր ելույթում ներկայացրել է 2022թ. առաջին կիսամյակի արդի սպառնալիքների պատկերը եւ մանրամասն նկարագրել է համակարգչային միջադեպերի արձագանքման ուղղությամբ ձեռնարկված համատեղ միջոցների դինամիկան:

ՀԱՊԿ ԽՀԿ խորհրդի անդամները քննարկել են տեղեկատվության անվտանգության առավել արդի սպառնալիքները, ինչպիսին են՝ ֆիշինգ եւ DDoS տեսակի հարձակումները: Անցկացրել են համեմատություն տեղեկատվության անվտանգության ոլորտում ընթացիկ եւ 2021թ. իրավիճակների միջեւ: Ընդգծել են համակարգչային հարձակումների հետեւանքների բացահայտման, կանխարգելման եւ չեզոքացման, ինչպես նաեւ համակարգչային միջադեպերի արձագանքման հարցում տեղեկատվական փոխգործակցության հետագա զարգացման կարեւորությունը:

Նիստի մասնակիցները դիտարկել են հարձակումների բնույթը, կարեւորել են տեղեկատվական անվտանգության հարցերում օգտվողների իրազեկվածության բարձրացման նշանակությունը։

Փոխանակվել են նաեւ ֆիշինգային աղբյուրների գործունեությանը հակազդելու հարցում մոտեցումների վերաբերյալ տեղեկատվությամբ։ Քննարկել են բոտ-ցանցերի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցառումները, ընդգծվել է կապի օպերատորների հետ փոխգործակցության կարեւորությունը։ Դիտարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից կիրառվող մոտեցումները եւ փորձառությունները։ Քննարկել են նաեւ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակին նախատեսվող համակարգչային անվտանգության տեխնիկական վարժանքների անցկացման մտահաղացումը եւ նախապատրաստումը։

Նիստի պատվիրակները փոխանակվել են կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբերվտանգներից պաշտպանության ապահովմանն ուղղված դրական փորձով, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթներում տեղ գտած համակարգչային միջադեպերի մասին տվյալներով եւ ազգային կոնտակտային կետերի կողմից տրամադրված տեղեկատվական-վերլուծական նյութերով։

Հայկական կողմը, կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի՝ ընթացիկ տարում արդիականացում անցած օբյեկտներից մեկի օրինակով, մասնակիցներին ծանոթացրել է համակարգչային հարձակումների հակազդման ընդարձակ ծրագրա-սարքային համալիրի հետ։ Քննարկվել է աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ հետագա համագործակցությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ