Արտաքին 4 տարի առաջ - 14:48 24-06-2022

Ահաբեկչություն՝ Խերսոնում. զոհվել է ռուսամետ վարչակազմի աշխատակիցը

Առավոտյան Խերսոնում մեքենա են պայթեցրել, այն պատկանում էր ռուսամետ «ռազմաքաղաքացիական վարչակազմի» երիտասարդական քաղաքականության հարցերով վարչության տնօրեն Դմիտրի Սավլուչենկոյին։

«ՌԻԱ Նովոստիի» և ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ մահափորձի հետևանքով Սավլուչենկոն մահացել է։ «Իզվեստիա»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պաշտոնյան տեղում մահացել է։

Նախորդ մահափորձը օկուպացված Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմի աշխատակցի նկատմամբ կատարվել էր հունիսի 18-ին։ Տուժել էր Եվգենի Սոբոլևը, որը ռուսամետ իշխանությունների կողմից նշանակվել է քրեակատարողական ծառայության մարզային վարչության պետ: Մեքենան, որում գտնվել էր Սոբոլևը, վնասվել էր ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը