Ներքին Խոսք 4 տարի առաջ - 12:16 24-06-2022

Իր ողջ էությամբ ապօրինությունների մեջ է թաղված եղել. Սաքունցը՝ Ջհանգիրյանի մասին

Երեկ Հանային հեռուստաընկերության եթերում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով հայտնի ձայնագրությանը, ասաց, որ ինքն ընդունում է, որ մարդկային էթիկայի կանոն է խախտել, բայց դատավորի (որի կարգավիճակն իր վրա տարածվում է) էթիկայի ոչ մի խախտում չկա. «Ես խոսել եմ տղամարդ մարդկանց շրջապատում՝ ենթադրելով, որ դրանք տղամարդիկ են, իսկ էթիկայի կանոնների խախտումը հրապարակային, հանրային դաշտում կատարած խախտում պետք է լինի, դա փակ, ինտիմ խոսակցություն է։ Դուք էլ, կարող է, ձեր կնոջ հետ մի երկու բան եք ավել խոսում, ես էլ՝ իմ բարեկամների հետ, կնոջս հետ, հո դա էթիկայի կանոնների խախտում չի՞, ընտանիքում երեխային կարող է մի հատ էլ չգիտեմ, ապտակում եք»։

Oragir.news -ը կապ հաստատեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք Ջհանգիրյանը, «ընտանիքում երեխային կարող է մի հատ էլ չգիտեմ, ապտակում եք» արտահայտությունն անելով, ընտանեկան բռնություն չի քարոզում։ Իրավապաշտպանը պատասխանեց. «Ախր, ամենամեծ պրոբլեմը թողած՝ ընկել եք դրա հետևի՞ց։ Գիտեմ, որ այդ արտահայտությունը փոքր բան չի, ուղղակի հիմա ինքը պետք է չլինի ԲԴԽ-ում։ Այդ դերի մեջ ինքը չպետք է լինի, էդքան բան։ Իրեն առանձին-առանձին հիմա չենք քննարկելու, ինքը անհամատեղելի է ընդհանրապես այդ պաշտոնին։ Հիմա ամեն մանրամասնությունները՝ այս ձևն ասեց, այն ձևն ասեց, մանրամասն․․․ էդ էր մնացել պակաս՝ զննեմ։ Ինքը՝ որպես այդպիսին, չպետք է լինի ԲԴԽ-ի կազմում»։

Սաքունցի խոսքով՝ չկա մի բան, որը կհամապատասխանի իր պաշտոնին. «Ինքը չպետք է լինի ԲԴԽ-ում՝ իր ամբողջ կենսագրությամբ, թե չէ փոքր-մոքր բաների վրա, մանրամասնությունների վրա չարժի։ Չի կարող մարդը, որը իր ողջ էությամբ, մտածողությամբ ապօրինինությունների մեջ է թաղված եղել, ընտանեկան բռնություն, ընկերական և այլն, և այլն, դրանք արդեն հետևանքներ են։ Իր համար նորմալ է, որ քրեական գործը կարող է կարճել՝ չունենալով դրա համար լիազորություն, այսինքն՝ իր ամբողջ մտածողության էությունը, մարդու մշակույթը, երբ դա հակաիրավական է, դրա հետ կապված չենք կարող գտնել մի բան, որը օրինական է։ Դրա համար առանձին հետևանքների, առանձին դետալների վրա ժամանակ, էներգիա և ռեսուրս պետք չէ ծախսել։ Դրա վրա հնարավոր է դիսկուրս անել՝ մոռանալով բուն թեման, սա է ամբողջ դժբախտությունը։ Եթե մանրամասնությունների մեջ խորանանք, կտեսնենք, որ ինքը քաղբանտարկյալ է եղել, բա ի՞նչ կապ ունի այդ պաշտոնի հետ։ Այդ ամբողջ խճապատկերը չի կարելի առանձին էլեմենտներով ուսումնասիրել, որովհետև դա չի ներկայացնում ընդհանուր պատկերը։ Իսկ այդ արտահայտությունները արված են մանիպուլյացիաների համար, հնարավոր է՝ հենց իր կողմից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում