Արտաքին 4 տարի առաջ - 09:11 24-06-2022

Էրդողանի որպես նախագահի թեկնածու երրորդ առաջադրումը օրինական է ճանաչվել

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պետության ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ առաջադրումն օրինական է ճանաչվել։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, թուրքական իշխանությունները հերքել են Էրդողանին ամենաբարձր պաշտոնում իր թեկնածությունն անօրինականորեն առաջադրելու մեջ մեղադրող ընդդիմության պնդումները։

Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) նույնպես հայտարարել էր, որ Էրդողանի երրորդ ժամկետում առաջադրվելու համար իրավական խոչընդոտներ չկան։ Բացատրվում է, որ երկրում նախագահական կառավարման ձևի ներդրման հետ կապված սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Էրդողանը երկրի ղեկավարի պաշտնում առաջադրվել է միայն մեկ անգամ, ուստի 2023 թվականին կրկին կարող է մասնակցել ընտրություններին։

Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում