Ավելին 4 տարի առաջ - 21:07 23-06-2022

Ինչպես պայքարել սթրեսի պատճառով առաջացած մազաթափության դեմ․ տրիխոլոգ

Սթրեսի պատճառով առաջացած մազաթափության դեմ պայքարելու համար հարկավոր է ավելի շատ բանան ուտել և փոխել մաշկի խնամքի միջոցները։ Այս մասին գրում է Express-ը՝ վկայակոչելով տրիխոլոգ Ստեֆանի Սեյին։

Մասնագետի խոսքով՝ մարդու օրգանիզմում մեծ քանակությամբ կորտիզոլ հորմոն է արտադրվում այն ժամանակ, երբ մարդը գտնվում է ճնշման տակ կամ անհանգստություն է զգում։ Հորմոնի չափազանց մեծ քանակությունը հանգեցնում է գլխամաշկի քորի, ինչպես նաև մազաթափության։

Տրիխոլոգը որպես մազաթափության պատճառ նշում է սթրեսը, շամպունի ու կոնդիցիոների սխալ ընտրությունը, մազերի չափազանց չորացումը, անհավասարակշիռ սննդակարգը։

Նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել սպիտակուցներ և հանքանյութեր, ինչպիսիք են միսը, ձուկը, լոբազգիները և ձուն: Սննդակարգում պետք է ներառել նաև բանան, վարսակ, ընկույզ, սերմեր և տերևավոր կանաչիներ:

Տրիխոլոգը խորհուրդ է տալիս մազերը լվանալուց հետո օգտագործել լայն ատամներով սանր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում