Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 07-08-2024

Շատ ջուր խմել, չօգտագործել կաթնամթերք և ճարպային սնունդ․ ինչպես պայքարել շոգի դեմ

Չնայած նրան, որ ամառն ասոցացվում է հանգստի,ժամանցի, ճամփորդությունների և շատ այլ դրական ու սիրելի հասկացությունների հետ, այն ունի նաև իր բացասական կողմերը։

ՀՀ-ի շատ մարզերում, քաղաքներում սաստիկ շոգը ազդում է մարդկանց տրամադրության, առողջության, ինքնազգացողության վրա։ Կան ժամեր (հատկապես ցերեկայինը), որ ուժեղ արևի հետևանքով նույնիսկ հնարավոր չէ պատուհան բացել, ուր է թե իջնել դուրս։ Մարդիկ փորձում են արևից պաշտպանվել գլխարկների, արևապաշտպան քսուքների և շատ այլ միջոցների կիրառությամբ, սակայն կան դեպքեր, որ դրանք չեն օգնում` հատկապես ալերգիաների և մաշկային հիվանդությունների դեպքում, որոնց առաջացման պատճառներից մեկը հենց արևն է։

Թե ինչպե՞ս կարելի է իրականում պաշտպանվել արևից և նրա բացասական ազդեցություններից Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեցին մասնագետները։

Բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Հարութունյանը մանրամասնորեն ներկայացրեց արևի բացասական ազդեցությունները մաշկի և ընդհանուր օրգանիզմի վրա։

«Արևը բոլոր տեսակի մաշկերի վրա ունի բացասական ազդեցություն, և պետք է պաշտպանվել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պաշտպանվելու լավագույն միջոցը արևի ադեցությունը կանխարգելելն է, որի համար անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան, բարձր պաշտպանողականություն ունեցող SPF կրեմներ, եթե օգտագործվի 50 SPF արևապաշտպան, ապա 50 րոպեից ավել չպետք է մնալ արևի տակ, եթե վերաթարմացնեք, ապա կարող եք ևս 50 րոպե խուսափել արևի բացասական ազդեցությունից և այդպես շարունակ»։

Խոսելով ցանկալի և թույլատրելի սննդի մասին` մասնագետը հավելեց․

«Արևի բացասական ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում ճարպային շատ ծանր սնունդ չօգտագործել, կաթնամթերք ևս, և դա կարևոր է ընդհանուր օրգանիզմի համար։ Արևի ազդեցության ներքո հնարավոր է, որ օրգանիզմը չկարողանա լիարժեք մարսել տվյալ սնունդը, ինչի հետևանքով կարող է առաջանալ սննդային թունավորում, կամ շատ այլ բացասական հետևանքներ լինեն։ Շատ է խորհուրդ տվում օգտագործել հեղուկ, հատկապես` ջուր, որոհետև արևի ճառագայթների ազդեցության տակ ոչ միայն մեր մաշկն է վնասվում, այլև չորանում է, և սպառվում են օրգանիզմի ջրային ռեսուրսները։ Ուստի պետք է ապահովել օրգանիզմի ջրային միջավայրը` շատ մեծ քանակությամբ ջուր օգտագործելով։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել թեթև, ջրային սնունդ․ օրինակ՝ բանջարեղենայինը»։

Oragir.News-ը զուրուցեց նաև արելգոլոգ Սևան Իրիցյանի հետ․ վերջինս խոսեց արևից ալերգիա ունեցող մարդկանց մասին․

«Արևից ալերգիան շատ դժվար է տարբերակել, քանի որ մաշկի վրա դրսևորումները գրեթե նույնն են.մաշկը դուրս է տալիս, կարմրում է,ինչպես,օրինակ, ֆոտոդերմատիզմի ժամանակ։ Դրա համար պետք է հասկանալ,թե ինչ նկատի ունենք արևից ալերգիա ասելով»։

Շարունակելով միտքը` մասնագետը հավելեց․ «Դա այն վիճակն է, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից օրգանիզմում սկսվում են հետալերգոլոգյան մեխանիզմներով միջնորդված բորբոքումներ։ Կա մի քանի կարևոր հանգամանք կապված արևից ալերգիայի հետ․ այն պետք է դրսևորվի, լինի դա ամռան, աշնան, գարնան, թե ձմռան արև։ Սովորաբար հակաալերգիկ միջոցները օգնում են մարդուն արևի լույսից ալերգիա ունենալու դեպքում։ Եթե օրինակ ավագ տարիքում հակաճնշումային դեղեր, շաքարային դեղեր ու նմանատիպ հաճախակի հանդիպող հիվանդությունների դեղեր են ընդունում, մաշկը սկսում է զգայուն դառնալ արևի նկատմամբ, ապա պետք չէ շտապել ու ասել, որ դա ալերգիա է արևից։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է լինելու դեղերի ընդունմամբ։ Երբ այդ դեղը օրգանիզմում հանդիպում է, արևի ճառագայթի, խնդիր է առաջացնում, բայց եթե առանձին-առանձին են, ոչ մի խնդիր էլ չի առաջանում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին