Սպիտակ տունը տեղեկացրել է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնին Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվիենի թեկնածության առաջադրման մտադրության մասին:
Թե ինչպես է գնահատում Բայդենի որոշումը նոր դեսպանի հետ կապված,
Oragir.news-ի հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն ասաց. «Դեռ ամիս, ամիսուկես առաջ, երբ, հիշում եք, որ Վաշինգտոնի գրասենյակը դատապարտեց ներկա դեսպան Լին Թրեյսիին իբր ոչ բավարար ակտիվության համար, ես այն ժամանակ հանդես եկա և ասացի, որ զուտ ժամկետային առումով դեսպանի փոփոխություն պետք է լինի, և նաև կան թեկնածություններ, որոնք քննարկվում են, իրենք փորձում են դրանով ներկայացնել այնպես, իբր փոփոխությունն իրենց հորդորով է տեղի ունեցել, բայց այդպես չէ։ Այո՛, բնական է, որ կա նման տեղեկություն, բայց գործողության առաջին քայլն ամբողջացնելու համար պետք է սենատը հաստատի՝ ի տարբերություն մեզ, որ միայն գործադիր իշխանությունն է նշանակում, այնտեղ նաև օրենսդիրը պետք է հավանություն տա, այսինքն՝ օրենսդրի սենատը, սենատը ներկայացնում է նահանգները, իսկ ԱՄՆ սենատը շատ պետությունների միություն է, կոնֆեդերացա է, ամեն նահանգ պետք է ամբողջացնի այդ ընթացքը։ Ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին նոր դեսպան կունենաք, և կլինի Քրիստինա Քվիենը։ Երբ, գիտեք, ինչ-որ հարաբերություններ են լինում, և դեսպանը այլ պատճառներով վերադառնում է և ունենում է փոխարինող, ուրեմն ինչ-որ անցումային փուլ է լինում, նախկին դեսպանը գնում է, և մինչև նոր դեսպանի ժամանելը՝ ինչ-որ մի կարճ ժամանակահատված է լինում, դա տևում է կարճ՝ մեկ-երկու ամիս և ո՛չ ավել, ո՛չ երկար։ Այդպես է․ երկու դեսպան միաժամանակ չեն կարող լինել և գտնվել երկրում, այդպես է կարգը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեպանն է այժմ 2019թ. փետրվարի 19-ին նշանակված Լին Թրեյսին։