Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:02 23-06-2022

Մենք ընդհանրապես ֆինանսավորման խնդիր չունենք. որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է. Փաշինյան

Կառավարության հերթական նիստում քննարկվում է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունեն.

«Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում, եւ դա պրոբլեմ է: Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որեւէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սև ու սպիտակ ցուցակներից բացիէ նաեւ ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը