Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:57 22-06-2022

Եթե աշխատողների թիվը պակասում է, նա ո՞նց կարող է ուրիշ թիվ գրել․ Հրանտ Բագրատյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը, և հրապարակել աշխատավարձային ֆոնդը։

«2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը.
Մայիս 2022 - 673,224
Աճը՝ 2022 ապրիլի համեմատ` 8,488 կամ 1.28%-ով։
Աճը 2021 մայիսի համեմատ` 38,273 կամ 6.03%-ով։
Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055մլրդ դրամ»,- գրել է Քերոբյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ՝ հարցնելով, թե ըստ նրա՝ աշխատաշուկան իրո՞ք ռեկորդներ է գրանցում, և այս ամենը ինչքանով է համապատասխանում իրականությանը, ինչին Բագրատյանը պատասխանեց․ «Ես բազմիցս ասել եմ, այդ ցուցանիշները աշխատաշուկայի հետ որևէ կապ չունեն։ Գոյություն ունի միջվարչություն, որը տալիս է զբաղվածների թիվը, գրանցվածների թիվ հասկացություն գոյություն չունի։ Ես առհասարակ Վահան Քերոբյանի գրառումներին չեմ հետևում։ Վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ գրանցված աշխատողների թիվը ավելանում է, ես էլ ասում եմ՝ գրանցված աշխատողների թիվը աշխատողների հետ կապ չունի, գոյություն ունի զբաղվածների թիվ, որին կարելի է հետևել միջվարչության էջերում։ Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարում զբաղվածների թիվը, այսինքն՝ աշխատողների թիվը, պակասել է, սրանք միջվարչության թվերն են։ Ով ինչ թիվ է գրել, ես նույնիսկ չեմ ուզում խորանալ՝ ինչ թվերի մասին է խոսքը։ Եթե աշխատողների թիվը պակասում է, նա ո՞նց կարող է ուրիշ թիվ գրել։ Ես չգիտեմ՝ ինչ ռեկորդների մասին է խոսքը, աշխատաշուկայում գուցե 37 աստիճան շոգ է։ Նորից եմ ասում, դժբախտաբար Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աշխատողների թիվը, ըստ վիճակագրության պետական ծառայության, պակասել է, ուրիշ թիվ չի կարող լինել, բացի այս թվերից։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Ոչ ոք սեփական վիճակագրություն չունի, նույնիսկ Կառավարությունը, Կառավարության վիճակագրությունը անում է վիճակագրական ծառայությունը, որի էջում թվերը կան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին