Ներքին 4 տարի առաջ - 20:15 22-06-2022

Էկոնոմիկայի նախարարը սիրում է ամեն ինչում «ռեկորդ» տերմինը կիրառել․ տնտեսագետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը, և հրապարակել աշխատավարձային ֆոնդը։

«2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել հերթական ռեկորդը.
Մայիս 2022 - 673,224
Աճը՝ 2022 ապրիլի համեմատ` 8,488 կամ 1.28%-ով։
Աճը 2021 մայիսի համեմատ` 38,273 կամ 6.03%-ով։
Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055մլրդ դրամ»,- գրել է Քերոբյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց աշխատանքի տեղավորման մի քանի գործակալությունների հետ, որտեղից պատասխանեցին, որ աշխատատեղեր շատ կան, բայց աշխատողների պակաս կա։

Մեզ հետ զրույցում «Ակսեպտ» աշխատանքի տեղավորման կազմակերպությունից, պատասխանելով հարցին, թե նկատում են արդյոք այդպիսի միտում, ասացին․ «Աշխատաշուկայում հիմա շատ են ազատ տեղերը, աշխատատեղեր շատ կան, բայց այդքան աշխատող չկա։ Հիմա բավականին մեծ խնդիր է աշխատող գտնել, տարբեր ոլորտներում աշխատատեղեր կան, մենք օրական ստանում ենք հազարավոր զանգեր, որ մարդիկ պահանջում են աշխատող, բայց չունենք»։

Հարցին, թե ի վերջո աշխատողներն են շատացե՞լ, թե՞ աշխատատեղերը, քանի որ այնտեղ թվեր են հրապարակվել, դրանք իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞՝ ոչ, այդքան գրանցված աշխատող ունե՞նք, ինչին կազմակերպությունից պատասխանեցին․ «Ոչ, գրանցված աշխատատեղ, կարելի է ասել, չկա։ Մեր պրակտիկայից ելնելով՝ ես կարող եմ հավատացնել, որ այդպիսի բան չկա։ Աշխատանք կա, բայց աշխատողներ, կարելի է ասել, չկան, սկսած վաճառողից, գանձապահից, վերջացրած մարկետինգից, մենեջերից և այլն։ Ընդ որում, աշխատավարձերը միջինից բարձր են՝ սկսած 150․000 և ավելի, դրանից ցածրին մարդիկ չեն համաձայնվում»։

«Վականտ» կադրային կենտրոնից էլ հավելեցին, որ աշխատատեղեր կան, բայց մասնագետներ չկան, հետևաբար այդքան աշխատող չկա։

Խոսեցինք նաև տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ, ով ասաց․ «Նախ՝ ազգային վիճակագրական կոմիտեն հստակ թվեր չի հրապարակել, որոնցից պարզ դառնար, թե աշխատաշուկայում իրավիճակը ինչպես է փոխվել, և հետևաբար նման հայտարարություն անելու իրական հիմք կա՞, թե՞՝ ոչ, բայց կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարը, Կառավարության ոգուն համապատասխան, սիրում է ամեն ինչում «ռեկորդ», «աննախադեպ» ու նմանատիպ այլ տերմինոլոգիա կիրառել։ Ենթադրում եմ՝ նկատի ունեն, որ գրանցված աշխատողների թվաքանակը ավելացել է, ապա եթե դա այդպես է, այստեղ առավելապես պետք է ընդունել այն հանգամանքը, որ Ռուսաստանից մեծ թվով մարդիկ գալիս են, ընկերություններ են հիմնում, աշխատողներ են տեղափոխում, ու այդ ֆոնին գրանցված աշխատողների թվաքանակը կարող է ավելանալ։ Բայց դա ուղղակիորեն կապել աշխատաշուկայում աննախադեպ իրավիճակի փոփոխության հետ, առնվազն ազնիվ չէ»,- ասաց Խաչատրյանը։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում