Ներքին 4 տարի առաջ - 17:50 22-06-2022

Գեղամ Մանուկյանը՝ վարչապետի իմպիչմենտին գնալու համար իշխանական ձայներ ունենալու մասին

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետի պաշտոնավարումը լրանալուց մեկ տարի անց հնարավոր է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի նախաձեռնությամբ կազմակերպել պաշտոնանկության գործընթաց։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնլով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ նախօրեին արած հայտարարությնաը, թե ընդդիմությունն իրավունք չունի չօգտագործել իմպիչմենտի գործիքը։

«Ես կարծում եմ, որ այդ հարցը խիստ քաղաքական բնույթի հարց է, որովհետև անհրաժեշտ են պատգամավորների թվի կեսից ավելիի ձայները, որպեսզի վարչապետին ազատեն պաշտոնից։ Եթե հավատանք ընդդիմության պատգամավորների ինքնավստահությանը, ապա կարելի է ենթադրել, որ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի ձայներն ունենալու համար իրենք հավաքագրել են իշխանական պատգամավորներին, որովհետև միայն ընդդիմության պատգամավորների քանակով չեն կարող հասնել պաշտոնանկության, կարող են միայն նախաձեռնել այդ գործընթացը։

Ստացվում է, որ առնվազն 19 իշխանական պատգամավորի ձայն է հարկավոր, որպեսզի հնարավոր կլինի անվստահություն հայտնել վարչապետին»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով հարցին, թե հաշվարկե՞լ են՝ իրականում իրենց իմպիչմենտի համար իշխանական քանի պատգամավորի ձայն է հարկավոր, պատասխանեց․ «Դուք կարծում եք՝ մենք ԱԺ աշխատակարգին ծանո՞թ չենք»։

Հստակեցնող հարցին, թե ունե՞ն այդ ձայները, կամ հնարավո՞ր են համարում ունենալ դրանք, պատասխանեց․ «Դրա համար էլ հայտարարում են, որ երբ անհրաժեշտ համարեն, դիմելու են նաև իմպիչմենտի գործիքակազմին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում