Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:52 22-06-2022

Հնարավոր է՝ Քյարամյանը շահագրգռված է Գալեյանի դատավարության ելքով. Վահան Հովհաննիսյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները ՔԿ շենքի մոտ են: Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր հրավիրվել է ՔԿ:

ՔԿ շենքի մոտ Գարիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու են գործը ԶՔԳՎ-ից տեղափոխել ՔԿ:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց. «Ընդհանրապես, մեզ այս քրեական գործով ՔԿ հրավիրելը արդեն իսկ անօրինական գործընթաց է, ես դա իրավական գործընթաց չեմ համարի, քանի որ քրեական գործով ընդհանուր իրավասության դատարանն արդեն փաստել էր, որ գործում բացակայում է հիմնավոր կասկած՝ երեք հոդվածներով, որից հետո մենք միջնոդություն ենք ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատախազին, և միջնորդության պատասխանը դեռ չենք ստացել։ Քննիչը դատարանում ինքն էլ հայտարարեց, որ մեղադրանք առաջադրելու պահին բավարար ապացույցներ առկա չեն եղել։ Այս ամեն ինչից հետո միակ իրավական որոշումը, որ պետք է կայացվեր, քրեական հետապնդման դադարեցումն էր»։

Փաստաբանի խոսքով՝ այսօր իրենց կանչել էին ՔԿ, որպեսզի լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին, ընդ որում, քննիչն իրենց տեղեկացրել է, որ Զինվորական քննչական վարչությունից քրեական գործը վերցրել ու տեղափոխել է Քննչական կոմիտե. «Մենք հարցրինք, թե որն է դրա պատճառը, քննիչը մեզ ասաց, որ դրա պատճառն իրեն հայտնի չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը