Ներքին 4 տարի առաջ - 17:09 21-06-2022

Ջհանգիրյանի վզի մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ․ Հովհաննիսյան

Քիչ առաջ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրությանը, ասաց որ դատախազություն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, և ուսումնասիրությունից հետո կմեկնաբանեն և կտան քաղաքական գնահատականներ։

Հնչեցրած հարցերից մեկին, թե Ջհանգիրյանը ձայնագրության մեջ ասում է «իմ վզին դրել են», ի վերջո ո՞վ է դրել, քանի որ որևէ անուն չի հնչել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ջհանգիրյանի վզի մասով առանձին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, մանրամասները դատախազությունը կքննի, և ըստ այդմ՝ տեղեկատվություն կհրապարակվի։ Իսկ հետո, եթե կարիք լինի, մենք կհնչեցնենք նաև քաղաքական մեկնաբանություն»։

Ամենից շատ դիտված