Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 10:57 21-06-2022

Դատավորի կողմից թույլ է տրվել իրավաբանական սխալ. փաստաբանը՝ ռեստարտականներին արդարացնելու մասին

Օրեր առաջ տեղի է ունեցել «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության» կամ, որ ավելի հայտնի է, «աղբի գործով» դատական նիստը։ Դատախազը հանդես եկավ ճառով՝ միջնորդելով «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Դավիթ Սիմոնյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Արամայիս Պետրոսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով։

Երեկ դատական նիստի ընթացքում գրեթե չորս տարի ընթացող դատական գործն ավարտվեց, իսկ դատարանը «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներին արդարացրեց։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։

Դատարանը ճանաչել և հռչակել է ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն․ արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։

Oragir.news-ը կապ հաստատեց Նարեկ Մալյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք կբողոքարկեն դատարանի որոշումը։ Նա պատասխանեց. «Այո՛, բողոքարկելու եմ անպայման, երբ դատավճիռը կստանանք։ Երբ ստանանք, անպայման կբողոքարկեմ։ Այդ դատական ակտի հետ համաձայն չեմ, գտնում եմ, որ դատավորի կողմից թույլ է տրվել իրավաբանական սխալ, քանի որ ինքն արդարացրել է ոչ թե այն պատճառով, որ նրանք այդ արարքը չեն արել, կամ որ այդ արարքը նորմալ է, այլ այն պատճառով, որ քննիչը սխալ է որակել, այսինքն՝ այլ հոդվածով պետք է որակեր, ինքն իբր սահմանափակված է, և չի կարող վերաորակել դատարանը։ Իսկ նման արդարացում չի կարող լինել, դու չես կարող ասել, որ այս մարդը հանցագործ է։ Չենք կարող դատել, ուրեմն պետք է արդարացնենք։ Դատարանը, կրկնում եմ, իրավաբանական սխալ է թույլ տվել, և պարտադիր կբողոքարկենք Վերաքննիչ քրեական դատարան»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «աղբի գործով» թեմայի վերաբերյալ զրուցել էինք «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով փաստաբան Կարեն Մեջլումյանի և Մալյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, ով ասել էր, որ վճիռն իրենց օգտին չհրապարակվելու դեպքում բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին