Ներքին 4 տարի առաջ - 13:47 20-06-2022

Opel-ը հայտնվել է շինանյութի խանութում

Երեւանում հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով նյութական վնաս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված