Ներքին 4 տարի առաջ - 13:35 20-06-2022

Կենտրոնի թաղապետարանից` նախարարություն. Ավետ Պողոսյանը նոր պաշտոն ունի

Կենտրոնի նախկին թաղապետ, ՀԱԿ աջակից Ավետ Պողոսյանը նոր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

Oragir.news-ը կապ հաստատեց Ավետ Պողոսյանի հետ։ Մեր հարցին, թե այս նոր պաշտոնի առաջարկո՞վ էր պայմանավորված թաղապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելը, նա ասաց, որ իր առաջին աշխատանքային օրն է, հարցազրույց չի տալիս, դեռ առիթ կունենա խոսելու։

Հիշեցնենք` ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ Ավետ Պողոսյանին Կետրոնի թաղապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պահանջ է ներկայացրել քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա վարչական շրջանների գրեթե բոլոր ղեկավարներին փոխեց։ Պատճառն այն է, որ ավագանու գալիք ընտրություններում շատ ձայն բերող մարդկանցով համալրի թաղապետարանները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է