Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:25 20-06-2022

Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատական քննության իրավունքը պոտենցիալ խախտում են․ փաստաբան

Ռուբեն Վարդազարյանը և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հանդես եկան համատեղ ասուլիսով։

Արամ Օրբելյանը ներկայացրեց ԲԴԽ նիստում տեղի ունեցած խախտումները․ «Ամսի 16-ի ԲԴԽ դատական նիստին ներկա չէինք ո՛չ ես, ո՛չ պարոն Վարդազարյանը։ Տեղի է ունեցել ԲԴԽ նիստ, որի ժամանակ ներկայացվել են իմ կողմից ներկայացված միջնորդությունները, որից հետո դատական նիստը ավարտվել է, և ԲԴԽ-ն գնացել է խորհրդակցական սենյակ երկու անգամ, հետո գնացել են վերջնական ակտ որոշելու»,- ասաց Օրբելյանը։

«Մի քանի ֆունդամենտալ խնդիրներ ենք մենք արձանագրում այդ գործընթացի հետ կապված։ Փորձեմ դրանք հերթով ներկայացնել․ 1․ Դա Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատական քննության իրավունքի պոտենցիալ խախտումն է։ Ինչո՞ւ եմ ասում պոտենցիալ, որովհետև ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն այս խախտումը վերացնելու, եթե կգտնի, որ վերսկսելու և դատական քննությունը շարունակելու անհրաժեշտություն կա։ ՄԻԵԴ-ի ստանդարտը հետևյալն է՝ եթե ինչ-որ իրավունք խախտվել է, բայց այդ խախտումը հնարավոր է վերացնել և վերացվում է, ապա այդ խախտումը չի առաջացնում հետևանքներ։ ՀՀ որևէ դատական ատյանում ես երբևէ չեմ նկատել, որ կողմերից մեկը բացակա լինի նմանատիպ գործով, և գոնե առաջին անգամ չհետաձգվի։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, կարող եք հարցնել ցանկացած փաստաբանի, երբ որ քրեական դատավարության շրջանակներում բողոքարկվում են քննչական մարմինների, քննիչի գործողությունները կամ դատախազի գործողությունները, 90 տոկոս դեպքերում դատախազը առաջին նիստին չի գալիս, և դատական նիստը միշտ հետաձգվում է։

Տվյալ դեպքում Ռուբեն Վարդազարյանի միակ ներկայացուցիչը եղել եմ միայն ես, և պարոն Վարդազարյանը եղել է վատառողջ, չի կարողացել ներկա գտնվել՝ առողջական խնդիրների հետ կապված։ Բազմաթիվ են դեպքերը, երբ զանգում, տեղեկանում էին՝ գալու եք, չեք գալու, ինչն է պատճառը, և որպես կանոն՝ չներկայանալու դեպքում դատական նիստը տեղի չի ունենում։ Այս դեպքում, որպես կանոն, նման բան տեղի չի ունեցել։ Ես ներկայացրել էի միջնոերդություն՝ հետաձգելու նաև այն պատճառով, որ Կապան քաղաքում երեք դատական նիստում պետք է հանդես գայի։ 2․ Այս ամենից հետո, առանց հստակ որոշում ընդունելու, թե բացակայությունը հարգելի է, թե հարգելի չէ, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ՝ ինչ ստանդարտով են որոշել, ստանդարտը մեր դատական համակարգում մեկն է եղել միշտ՝ ավելի շուտ նշանակված դատական նիստ։ Եթե կա ավելի շուտ նշանակված դատական նիստ, անձը ներկա է գտնվում ավելի շուտ նշանակված նիստին։ Սա արհեստական դատական գործ չէր, արհեստական խնդիր չէր․ ձգձգելու ցանկություն չկար, ներկայացվել էր միջնորդություն՝ հետաձգելու ընդամենը մի քանի օրով նիստը»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ