Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:06 20-06-2022

Ես խորը համոզմունք ունեմ, որ Փաշինյանը Չալաբյանին ձերբակալել է Ալիևի պահանջով․ Ղազարյան

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները և ընկերները այս պահին մամուլի ասուլիսով են հանդես գալիս։ Բանախոսներն են փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, Արմեն Խաչիկյանը։

Ասուլիսի ընթացքում ելույթ ունեցավ նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը․ «Փաստաբանները արդեն իսկ ներկայացրին, թե Ավետիք Չալաբյանի դեմ իրականացվող իրավական գործընթացները որքան դատարկ են, և ըստ էության՝ դրանք իրավական իմաստով հիմնազուրկ են։ Բայց նաև ակհայտ է, թե որքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը։ Քանի որ իր նման քաղաքական գործիչներ մեր հասարակությունում շատ չեն, վստահ կարելի է ասել, որ Ավետիք Չալաբյանը և նրա կարգի գործիչներ պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար։

Ես ունեմ նաև խորը համոզմունք, որ Նիկոլ Փաշինյանը Չալաբյանին ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ։ Այս գործը բացարձակ դատարկ է նաև իր տրամաբանության տեսանկյունից, և Հայաստանի իրավապահ մարմինները անգործունակ և անպիտան են գտնվել՝ բացահայտելու համար գաղտնալսող անձին, որովհետև դա մեր երկրում արգելված է, և անօրինական տեղեկատվական նյութը դարձրել են իրավական գործընթացի հիմք, բայց մինչ օրս բացահայտված չէ այն անձը, ով իրականացրել է գաղտնալսում»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում