Արտաքին 4 տարի առաջ - 09:12 20-06-2022

Ֆրանսիայում կայացած ընտրությունների արդունքներով նախագահական կոալիցիան կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը

Ֆրանսիայում կիրակի օրը կայացած ընտրություններից հետո «Միասին» նախագահական կոալիցիան կորցրեց իր մեծամասնությունը երկրի Ազգային ժողովում: Սա հետևում է ձայների հաշվարկի նախնական արդյունքից, որը հրապարակել է Le Figaro-ն։

Էմանուել Մակրոնի կողմնակիցները կունենան ոչ պակաս, քան 205 և ոչ ավելի, քան 235 մանդատ, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ էր 289 մանդատ։ Երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան է՝ 170-190 մանդատով։

Երրորդ հորիզոնականում է Մարին Լը Պենի Ազգային միավորումը։ Այն ստանում է 75-ից 95 տեղ։ Սա տասն անգամ ավելին է, քան նրանք ունեցել են ընտրություններից առաջ։ Եվ սա նրանց պատմության մեջ լավագույն արդյունքն է․ մինչ այս նրանց համար լավագույնը 1986թ․-ի ընտրություններն էին, երբ նրանք 35 մանդատ ստացան։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին