Ավելին 4 տարի առաջ - 20:17 19-06-2022

Սննդաբանը նշել է կեռասի և ելակի օրական թույլատրելի չափաբաժինը

Սննդաբան, «Atlas» կլինիկաների ցանցի էնդոկրինոլոգ Պոլինա Կորոլյովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է ելակի և բալի օրական թույլատրելի չափաբաժինը։

Նրա խոսքով, սեզոնային ելակի և կեռասի օրական առավելագույն նորման 500 գրամ է։ Նա նաև խորհուրդ է տվել հատապտուղներն ուտել ընթրիքից առաջ: «Ավելի լավ է որպես նախուտեստներ կամ հիմնական սնունդից առաջ, բայց ոչ երեկոյան», - ընդգծել է նա:
Մասնագետը նշել է, որ ելակն ու կեռասը շատ օգտակար են վիտամինների ու բջջանյութի շնորհիվ, սակայն պարունակում են շատ կալորիաներ։

Կորոլյովան ասել է, որ ածխաջրերի մեծ քանակության և արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման պատճառով այս հատապտուղները պետք է ուտել օրվա ընթացքում, երբ մարդն ակտիվ է։

Մասնագետը նաև հաղորդել է, որ գրգռված աղիների համախտանիշի դեպքում կեռասը և բալը կարող են փքվածություն առաջացնել։ Նման դեպքերում նա խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ հապալասին, ազնվամորուն ու ելակին։ Նրա խոսքով՝ այս հատապտուղները չեն խմորվում միկրոբիոտայի կողմից և անհանգստություն չեն առաջացնում աղեստամոքսային տրակտում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին