Ներքին 4 տարի առաջ - 14:33 19-06-2022

Շատ ուժեղ են խփել, կարծես մեծ զենքով խփեին. Վարդենիսի բնակիչները՝ երեկվա կրակոցների մասին

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը երեկ կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։

Oragir.news-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի բնակիչներից մեկը, հաստատելով զոհի մասին տեղեկությունը, ասաց.

«Եղբայրս մեկ ժամ առաջ է գնացել, սպա է։ Շատ ուժեղ են խփել, բայց հիմա թույլ են ձայները, գյուղում չի լսվում էդպես։ Հիմա սպասում ենք եղբորս զանգին, բայց գյուղի ժողովուրդն իր առօրյա աշխատանքով է զբաղված»։

Մեկ այլ բնակիչ ասաց. «Պատասխան կրակոց է եղել, մամաս ասում ա` շատ ուժեղ էր, կարծես մեծ զենքով խփեին, բայց հիմա տենց չի լսվում»։

Վարդենիսի մեկ այլ բնակիչ էլ, ում եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, ասաց. «Էս պետությունն էլ, գրողը սրանց տանի, էրեխեքին թողել են լրիվ մենակ։ Վերջը չգիտեմ` ինչ կլինի։ Մենք էտ ցավը տեսել ենք. ախպերս 44-օրյա պատերազմում զոհվել ա, ու հիմա սարսափում եմ, որ մի ծնող կարա էլի ապրի այդ ցավը»։

Մեկ այլ բնակիչ էլ, ով Վարդենիսի համայնքապետարանում է աշխատում, մեզ հետ զրույցում ասաց. «Ես հիմա դիրքերում եմ, հիմա նորմալ ա, բայց կրակոցներ են եղել էլի, մեր համայնքապետն էլ արդեն լուրը հաստատել է, որ մեկ զոհ կա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.news-ը կապ էր հաստատել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատել էր մեկ զոհ ունենալու մասին տեղեկությունը, իսկ ՊՆ կողմից ոչ մի պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
23:16 Կարևորը՝ կարողանալն է ճշմարիտ եզրահանգման գալ ճշմարիտ դատողությունները ճիշտ կապակցելու միջոցով․ Մենուա Սողոմոնյան
00:05 Ուկրաինան փակում է Ռուսաստանի երկինքը. Զելենսկի