Ներքին 4 տարի առաջ - 18:50 17-06-2022

Անհրաժեշտությունը ոչ թե քաղաքական է, այլ զուտ կրթական. Դումանյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով ՀՀ-ում ռուսական դպրոցների բացմանը վերաբերող հարցին, պատասխանեց.

«Զարմանում եմ՝ այս թեման հենց ռուսերենի շուրջ ինչ-որ մի պտույտ է կատարում, ֆրանսերենից չենք խոսում, անգլերենից չենք խոսում, գերմաներենից չենք խոսում, այ հենց ռուսերենի անունը լսում ենք, «մի րոպե, էս ինչ եք անում» եք ասում։ Հարգելի՛ գործընկերներ, որևիցե դավադիր, դարակազմիկ ոչինչ տեղի չի ունենում, գաղափարը հետևյալն է․ ըստ անհրաժեշտության, և այդ անհրաժեշտությունը ոչ թե քաղաքական է, այլ զուտ կրթական։ Երկու տարբերակ կա ընդհանրապես․ չֆիքսվենք էլ ռուսերնի վրա, բայց ռուսերենն առանձնահատուկ է, լավ, խոսենք ռուսերենի մասին»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է