Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:13 17-06-2022

Էքսցենտրիկ գործիչների ժամանակ է, Նատայլա Ռոտենբերգը կարող է Տիգրան Ավինյանի ամենաթեժ մրցակիցը լինել․ Էդգար Ղազարյան

Չի բացառվում, որ Նատալյա Ռոտենբերգը հնարավորություն ունենա առաջադրվել և մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին ու լինի ՀՀ քաղաքապետի թեկնածու։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահամանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի առանձնահատկություն ունեն․ այդ ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիության պահանջ չկա։

«Եթե մարդը համարվում է համայնքի բնակիչ և նույնիսկ ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, կարող է ընտրել ու ընտրվել տեղական ինքնակառավարման մարմիններում, որովհետև ՏԻՄ-երը տեղական նշանակության խնդիրների լուծման համար են պատասխանատու։ Սա համապետական ընտրություն չէ, որին մասնակցել կարող են միայն ՀՀ քաղաքացիները, ՏԻՄ-երի դեպքում այդ պահանջը չկա և արդեն վաղուց։ Տեղական ինքնակակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել վերջին 6 ամսում համայնքում հաշվառում ունեցող բնակիչները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև վերջին 1 տարում համայնքում հաշվառում ունեցող, բայց ՀՀ քաղաքացիություն չուեցող անձը նույնպես կարող է մասնակցել ընտրություններին։

Ընդ որում՝ բարձրագույն կրթության պահանջ առհասարակ չկա, օրինակ՝ հիմա վարչապետն էլ բարձարգույն կրթություն չունի։ Այսինքն՝ քաղաքական պաշտոնների համար կրթական պահանջ չի ներկայացվում, կրթական պահանջները սկսվում են վարչական և հայեցողական պաշտոնների համար։

Այնպես որ, տիկին Ռոտենբերգը բոլոր շանսերն ունի՝ քաղաքապետի թեկնածու լինելու, եթե, իհարկե, ցուցակն ինքն է ղեկավարելու, որովհետև ընտրությունները քաղաքապետի ընտրություններ չեն իրականում, այլ ավագանու ընտրություն է։ Ավագանին ընտրում է քաղաքապետ իր կազմից, ավտոմատ քաղաքապետ է ընտրվում նա, ում առաջնորդած քաղաքական ուժը կեսից ավելի ձայներ է հավաքում»։

Ղազարյանն ընդգեց, որ դրանք նոր փոփոխություններ չեն, մարդը կարող է քաղաքացի չլինիել, բայց եթե մշտապես բնակվում է տվյալ համայնքում, օգտվում է տվյալ համայնքի հանրային ծառայություններից, վճարում է տեղական հարկեր և այլն, ապա նա պետք է մասնակցություն ունենա տեղական ինքնակառավարմանը։ Դա ժողովրդավարացման ինստիտուտ է, որը ամրագրված է Եվրոպայի խորհրդի Տեղական կառավարման եվրոպական խարտիայում։ Այսինքն՝ ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև Եվրոպայում է խրախուսվում այդ ինստիտուտը։

Սրա տրամաբանությունն այն է, որ եթե անգամ մարդը բնակվում է որևէ համայնքում, բայց չունի այդ երկրի քաղաքացիություն, ամեն դեպքում ինքը պետք է մասնակցի այդ համայնքի խնդիրների լուծմանը»։

Ղազարյանն ընդգծեց, որ Ռոտերբերգի որոշումն իրեն շատ տպավորել է, որովհետև այդ որոշումը արտահայտում է մեր երկում ստեղծված իրավիճակը։

«Սա մեր երկում ստեղծված իրավիճակի լավագույն բնութագրումն է։ Եթե Հայկ Մարությանը կարող էր լինել Երևանի քաղաքապետ, եթե հիմա ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ապա կարծում եմ՝ նրա ամենաարդար մրցակիցը կարող է լինել տիկին Ռոտերբերգը։ Մեր երկիրը վերածվել է ծաղրի առարկայի, Երևանի նկատմամբ իշխանության նկատմամբ վերաբերմունքը վերածվել է ծաղրի, ապա կարծում եմ, որ այդ մթնոլորտում ամենաթեժ մրցակիցները կարող են լինել Տիգրան Ավինյանն ու Նատայլա Ռոտենբերգը»։

Գնահատելով Ռոբենբերգի շանսերը՝ Ղազարյանն ասաց, որ կարծում է՝ դրանք շատ չեն տարբերվի այն ցուցանիշից, որ իր ամուսնու քաղաքական ուժը ուներ ԱԺ ընտրություններում։

«Չնայած ընտրություններում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե Հայաստանում ամենաշատ ձայն հավաքել է այն ուժը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, այդ պայմաններում խոսել որևէ տրամաբանված մտածված ընտրության մասին դժվար է պատկերացնել։

Կյանքը ցույց է տալիս, որ ժամանակն է էքսցենտրիկ գործիչների։ Ռոտենբեգին, կարծում եմ, ոգևորել են Հայաստանի ներքին քաղաքական և հասարակական կյանքում զավեշտալի իրադարձությունները։ Նա եկել է Հայաստան, տեսել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց երկիրը վերածել են ծաղրի առարկայի, և մտածել է, որ դա լավագույն միջոցն է նաև իր ինքնադրսևորման համար»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին