Ներքին 4 տարի առաջ - 23:21 16-06-2022

Ընդդիմության այս վախճանը Հայաստանում ժողովրդավարության հերթական հաղթանակի մասին է խոսում. Հայկ Կոնջորյան

«Փաստորեն Իշխան Սաղաթելյանը ամեն օր գերազանցում էր ինքն իրեն՝ իրենք իրենց քաղաքական անհեռատեսության մեջ»,- «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Կոնջորյանի խոսքով՝ այն ինչ ընդդիմույթւնն ասում էր, որ պետք է կատարվի իշխանության հետ, կատարվեց հենց ընդդիմության հետ.

«Մեզ ասում էին, թե դուք չեք տիրապետում իրավիճակին, պարզվեց, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին, ուզում էին պարալիզացնել քաղաքը՝ այսօր իրենք են պարալիզացված են։ Իրենք բնույթով այդպիսին են․ դժվար պահերին քննարկում են «ժերտվա տալը»․ ամենածիծաղելի բանը նրանց քաղաքական հաշվարկն էր։ Մեզ խոստանում էին, որ կմաշեցնեն, բայց մաշվեցին հենց իրենք։ Սա պարզապես մի խայտառակություն է և ըննդիմության տխուր վերջաբանը։ ՀՀ պատմության մեջ մենք այսքան անհեռատես ու ապիկար ընդդիմություն կարծես թե չենք ունեցել։ Պոկերում մի այդպիսի բան կա, որը կոչվում է «պոկեր ֆեյս», որ խաղացողները երբ ուզում են «բլեֆ» անել, դեմքի այնպիսի լուրջ արտահայտություն են ընդունում, որ դիմացինները հավատան դրան, դե իրենց մեջ պոկեր խաղացողներ կան։ Սակավամտություն է, երբ մարդկանց ասում ես, որ ուզում ես իրենց փրկել, բայց քեզ չհավատացողներին անվանում ես դավաճան, իսկ դավաճաններին՝ որպես կանոն չեն փրկում։ Պարզ է, որ սա իշխանությունը զավթելու փորձ էր, և մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչպիսի կարծիք ունի այս շարժման մասին։ Ընդդիմության այս վախճանը Հայաստանում ժողովրդավարույթան հերթական հաղթանակի մասին է խոսում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում