Ավելին 4 տարի առաջ - 23:06 16-06-2022

Եթովպիայում հաղորդել են ագրեսիվ կապիկների զանգվածային հարձակումների մասին երեխաների վրա

Եթովպիայում երաշտի պատճառով սոված կապիկների հարձակումների աննախադեպ ալիք է սկսվել երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Մասնագետները հայտնում են, որ կապիկների համար նման պահվածքն անսովոր է։ Այնուամենայնիվ, երաշտի և պարենային ճգնաժամի պատճառով, որն ավելի սրվել է հացահատիկի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, տարածաշրջանում սով է սկսվել, որը ազդել է ոչ միայն մարդկանց, այլև մարդկանցից կախված կենդանիների վրա:

«Կապիկները սովորաբար երբեք չեն հարձակվում մարդկանց վրա, բայց սննդի հետ կապված իրավիճակն այնքան սարսափելի է, որ նրանք դիմում են նման անբնական վարքագծի, հատկապես Դավա և Շեբել շրջաններում՝ երաշտից տուժած առաջին շրջաններում», - հաղորդել է «Փրկեք երեխաներին» ոչ առևտրային կազմակերպության մենեջեր Աբդիրիզակ Ահմեդը:

Պարբերականը հայտնում է, որ այս երաշտն ամենածանրն է վերջին 40 տարվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը