Ավելին 4 տարի առաջ - 20:50 16-06-2022

Մեքսիկայի բնակչուհին լույս աշխարհ կբերի միանգամից 13 երեխա

Մեքսիկական Իքսթապալուկա քաղաքի բնակչուհին սպասում է միանգամից 13 երեխայի լույս աշխարհ գալուն։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Այժմ նա ամուսնու հետ արդեն վեց երեխա է մեծացնում՝ մեկ որդի, երկվորյակ աղջիկներ և եռյակ աղջիկներ։

Տեղական խորհրդի անդամ Հերարդո Գերերոն ասել է, որ ընտանիքն օգնության կարիք ունի այս իրավիճակում: Նրա կարծիքով՝ ընտանիքի հոր աշխատավարձը, որն աշխատում է որպես հրշեջ, կարող է չբավարարել 19 երեխային պահելու և մեծացնելու համար։

Պաշտոնյան հավելել է նաև, որ պետք է ներգրավել մասնագետների, որոնք ծննդաբերության ժամանակ որակյալ օգնություն կցուցաբերեն կնոջը։ Նա մտադիր է անձամբ հետևել ընտանիքի պատմությանը և խնդրել է իրեն զեկուցել, թե ինչպես են իրենց զգում մայրն ու նորածին երեխաները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը