Ավելին Ներքին 4 տարի առաջ - 18:00 16-06-2022

Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում կապիկի ծաղիկի ներթափանցումը կանխելու համար

Կորոնավիրուսի տագնապն աշխարհում փոխարինվում է մեկ այլ վարակիչ հիվանդությամբ՝ կապիկի ծաղիկով։ Հիվանդության դեպքերն աճել են 2022 թվականին, սկսել են փոխանցվել մարդուց մարդուն։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ վարակի տարածման վտանգը մեծ է, այդ թվում՝ կապիկի ծաղիկի համար էնդեմիկ տարածաշրջանից դուրս (Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկա), որտեղ տարեկան գրանցվում է վարակի ավելի քան 2000 դեպք, այդ թվում՝ մահացու ելքով։

Հունիսի 15-ին Վրաստանում է կապիկի ծաղիկով վարակման դեպք է հաստատվել։
Մասնագետները նշում են, որ հիվանդության ձեւը թեթեւ է եղել։ Տղամարդը արտերկրում է վարակվել։ Դիտարկվել են նաեւ շփումները, եւ ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանական բաժանմունքի վարիչ Լուսինե Պարոնյանը հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աշխարհի 34 երկրներում կապիկի ծաղիկի 1700-ից ավելի դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը հսկողություն են իրականացնում երկրի հյուսիսում գտնվող անցակետում։

«Վրաստանի հետ սահմանը փակելու հարց դեռ չի քննարկվել, ինչի կոչ է անում նաեւ ԱՀԿ-ն, քանի որ մուտքը սահմանափակված չէ, այդ թվում՝ եվրոպական այն երկրներ, որտեղ հայտնաբերվել են հիվանդության դեպքեր։ Առողջապահության նախարարությունն ունի գործողությունների ծրագիր, որով կղեկավարվի հիվանդության հայտնաբերման դեպքերում»,- վստահեցրեց Պարոնյանը։

Մասնագետները կապիկի ծաղիկի մոտ ցեղակից համարում են բնական ծաղիկը, եւ նոր սերնդի ծաղիկի դեմ պատվաստումները, ինչպես պարզաբանեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունիզացիայի բաժանմունքի վարիչ Սվետլանա Գրիգորյանը, մեծ հավանականությամբկանխում են կապիկի ծաղիկով հիվանդանալը։

«ԱՀԿ-ն դեռեւս չի ստացել բնակչության պատվաստում կազմակերպելու վերաբերյալ ցուցումներ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կստանա անհրաժեշտ քանակությամբ դեղեր»,- հավելեց նա։

Վարակի հայտնաբերմանը օգնում են այնպիսի արտաքին ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը (ավելի քան 38 աստիճան), իսկ մի քանի օր անց՝ ցանը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ վարակված օրգանիզմի հեղուկների միջոցով։ Հիվանդությունը տեւում է երկու շաբաթ, հիմնականում թեթեւ է ընթանում։

Բուժման ընթացքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել, պացիենտին հակավիրուսային դեղամիջոցներ են տալիս, կանխվում է ջրազրկումը։
Երեխաների վարակման ոչ մի դեպք, ըստ Լուսինե Պարոնյանի, չի գրանցվել։ Հիվանդությունը հայտնաբերվում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց մոտ։
Մահացության ռիսկերն (1-10%) աճում են թույլ իմունիտետով մարդկանց մոտ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան