Արտաքին 4 տարի առաջ - 17:27 16-06-2022

ՌԴ տնտեսության համար պայմանները, հնարավոր է, փոխվել են ընդմիշտ. Նաբիուլինա

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին, որը բացվել է չորեքշաբթի, չի մասնակցում ոչ մի խոշոր արևմտյան ներդրող։ Այս մասին գրում է «Ագենստվո» պարբերականը, որն ուսումնասիրել է ֆորումի ծրագիրը։ Ռուս միլիարդատերերից միջոցառմանը ներկայացվել է միայն վեցը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները որևէ կարգավիճակով չեն մասնակցելու ֆորումին, և կոչ էր արել այլ երկրների ընկերություններին և կառավարություններին միանալ բոյկոտին։ «Մենք կոչ ենք անում հստակ ազդանշան ուղարկել առ այն, որ «բիզնես, ինչպես սվորաբար» չի լինի, քանի դեռ ռուսական ուժերը հարձակվում են Ուկրաինայի վրա»,- ասել է գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը:

Ավելի քան մեկ միլիարդ դոլար կարողություն ունեցող ռուսաստանցի ավելի քան 100 գործարարներից, «Ագենստվոյի» տեղեկություններով, ֆորումին ելույթ կունենան միայն 6-ը: Նրանցից մի քանիսը գտնվում են պատժամիջոցների տակ։

Այսօր առավոտյան ֆորումին ելույթ են ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Ինչպես հայտարարել է Նաբիուլինան, Ռուսաստանի տնտեսության համար պայմանները «փոխվել են երկար ժամանակով, եթե ոչ ընդմիշտ», և այժմ անհրաժեշտ է արտադրությունը վերաուղղորդել դեպի ներքին շուկա, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Նաբիուլինայի խոսքով, Ռուսաստանում դոլարի, եվրոյի և այլ արժույթների շրջանառության արգելք չի լինի, քաղաքացիները կպահպանեն իրենց արտարժութային ավանդները, իսկ արտարժութային գործարքների սահմանափակումների մեծ մասը կվերացվի։

Օրեշկինն ասել է, որ վերադարձ չի լինի խորհրդային տիպի տնտեսությանը, և ներմուծման փոխարինումը բացարձակ չի լինի: Նա նաև կարծիք է հայտնել, որ ռուբլու փոխարժեքի ներկայիս ամրապնդումը ժամանակավոր է, իսկ տնտեսության համար օպտիմալ կլինի 1 դոլարի դիմաց 70-80 ռուբլի փոխարժեքը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի